30 ապրիլի 2009 - 23:56 AMT
Հայ սուսերամարտիկները կմեկնեն Քութաիս` մասնակցելու միջազգային մրցաշարին
Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Քութաիս, որտեղ մայիսի 7-9-ը կմասնակցի միջազգային մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանի հավաքականը, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, կներակայացնի 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ:

«Մենք արդեն իրար հետեւից երեք տարի է, մասնակցում ենք այդ մրցաշարին: Ընդհանուր հաշվով, Վրաստանից բերել են 3 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի նվաճել չեմպիոնի կոչումը», - նշել է Մադոյանը:

«Քութաիսի մրցաշարից հետո Երեւանում մայիսի 14-17-ը տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կկազմավորվի հավաքականը` Բուլղարիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար»:

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը.

Խոցասուրեվ.
Ռաֆայել Հունանյան
Հենրիխ Ղարագոզյանը
Կարեն Արազյան
Գայանե Գրիգորյան

Ճկունասուսեր.
Ժորա Վարդանյան
Վարդան Գրիգորյան
Գեւորգ Հարությունյան
Հասմիկ Աղաբաբյան
Սուսաննա Ղազարյան

Թրասուսեր.
Դավիդ Մանուկյան: