1 մայիսի 2009 - 00:17 AMT
Կարեն Վրթանեսյան. Հայաստանը գործ ունի երկու ագրեսիվ հիվանդի` Անկարայի եւ Բաքվի հետ
«Միջազգային եւ տեղական կազմակերպություններին հարկ է ոչ թե հայ երիտասարդությանը մոլորության մեջ գցել, այլ զբաղվել թուրքական եւ ադրբեջանական հասարակության դենացիֆիկացմամբ», - այդպիսի տեսակետ հայտնել է ,Armenianhouse.orgե էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը այսօր «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «ճանապարհային քարտեզի» քննարկման ժամանակ:

Իր ելույթում նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը համեմատել է Գերմանիայի եւ Իսրայելի փորձի հետ: Վրթանեսյանի խոսքերով, չի կարելի զուգահեռներ անցկացնելԳերմանիայի կողմից հրեա ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների միջեւ:

«Տեղեկատվական դաշտում բոլորը միաձայն խոսում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական մերձեցման անխուսափելության մասին: Բայց ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան ինքը պատրաստ է այդ հարաբերություններին: Հրեաների ցեղասպանությունը ճանաչաց պարտված Գերմանիայի դեպքում չի կարելի զուգահեռներ անցկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջեւ», - հայտարարել է Վրթանեսյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Գերմանիայում եւ Ավստրիայում դենացիֆիկացման ծրագիր էր անցկացվել, որի ընթացքում Գերմանիայի եւ Ավստրիայի հասարակությունների կյանքի բոլոր ոլորտները ենթարկվել էին նացիստական գաղափարախոսության ազդեցությունից ձերբազատման:

«Սակայն, տեսնենք թե ինչ է կատարվում այսօր Թուրքիայում` Թալիաթը, Էնվերը, Աթաթյուրքն ազգային հերոսներ են: Պետպատվերով նկարահանվում են հայ ժողովրդի նկատմամբ ատելությունն ամրապնդող հակահայկական վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր», - նշել է նա:

Վրթանեսյանի խոսքերով, 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդը», սակայն նույնիսկ մեկ դար անց, հիվանդը ոչ մի ցանկություն չունի բուժվելու: «Թուրքական գրիպով վարակվել է նաեւ Ադրբեջանը: Այսօր մենք գործ ունենք ոչ թե մեկ, այլ երկու ագրեսիվ «հիվանդի» հետ, - միանգամայն լրջորեն հայտարարել է նա: