28 հոկտեմբերի 2023 - 17:07 AMT
Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին՝ կպայքարի բրոնզի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Կարեն Խաչատրյանը (82) հաղթել է սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի մրցակցին 3։1 հաշվով։ Նա կպայքարի բրոնզե մեդալի համար, հայտնում է Panorama.am-ը։

1/8-ում Մանվել Խաչատրյանը հաղթել է բուլղարացի մրցակցին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։