1 մայիսի 2009 - 00:57 AMT
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Մոսկվայի հայերին չենթարկվել մայիսյան տոների ընթացքում նախատեսվող սադրանքներին
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել մայիսյան տոների ընթացքում հնարավոր սադրանքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության առկայության մասին: «Խոսքը վերաբերում է տարբեր կարգի զանգվածայինն բախումներին եւ առանձին միջադեպներին, ինչպես ազգայնամոլական խմբավորումների, այնպես էլ ծայրահեղական ադրբեջանական երիտասարդության կողմից: Լարվածության գագաթնակետը նախատեսվում է մայիսի 1,2,5 եւ 9-ին», - նշվում է հայտարարության մեջ:

Մոսկվայի կառավարությունը եւ իրավապահ մարմինները հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ակտիվ կանխարգելիչ աշխատանք են տանում նման երույթների կանխման ուղղությամբ:

Ռուսաստանի հայերի միության երիտասարդության ասոցիացիան հայ երիտասարդությանը համոզում է չենթարկվել սադրանքին, չմասնակցել բախումներին: Խուսափել զանգվածային միջոցառումներին այցելելուց, հնարավորության դեպքում խուսափել տրանսպորտային հանգույցներից եւ ուշ երեկոյան զբոսանքներից: Համակողմանիորեն աջակցել իրավապահ մարմիններին իրավակարգի ապահովման գործում: Ոստիկանությանը տեղեկացնել հնարավոր կամ ձեր կողմից նկատված հակամարտությունների մասին: