31 հոկտեմբերի 2023 - 12:19 AMT
Փորձագետ․ Apple-ից նոր ծանուցումներ են ստացվել Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

«Apple-ը նամակների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Pegasus-ով հեռախոսները վարակելու մասին: Եթե նամակ եք ստացել state-sponsored attackers–ի մասին, խնդրում ենք կապվել ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ»,–ասվում է գրառման մեջ։

2023–ի մայիսին Amnesty International-ը հայտարարել էր, որ ՀՀ առնվազն 13 հասարակական գործիչ հայտնվել է Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Կազմակերպությունը հրապարակել էր նրանց անունները։