2 նոյեմբերի 2023 - 14:52 AMT
Հերացի փողոցում երթևեկությունը կփոփոխվի

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:

Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: