3 նոյեմբերի 2023 - 11:29 AMT
Թուրք և ադրբեջանցի սամբիստները չեն մասնակցի Երևանում կայանալիք ԱԱ–ին

Ադրբեջանի ու Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի Հայաստանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 10-12-ը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Միքայել Հայրապետյանն ասել է, որ հայտ է ներկայացրել ավելի քան 70 երկիր։

Մրցումները կանցնեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ակնկալվում է ավելի քան 500 մարզիկի և 2500 հյուրի մասնակցություն