6 նոյեմբերի 2023 - 16:10 AMT
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում ավարտվել է Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա Վագիֆ Խաչատրյանի դատաքննությունը։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած զանգվածային սպանությունների համար»։

Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ անցած դատական նիստում ցուցմունք են տվել «վկաները, հրապարակվել են փաստաթղթեր», գրում է APA-ն։

Դատախազը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել ելույթին նախապատրաստվելու համար։

Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7–ին։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։