7 նոյեմբերի 2023 - 16:27 AMT
Ադրբեջանցիները զորահանդես են անցկացնելու Ստեփանակերտում

Նոյեմբերի 8–ին ադրբեջանցիները զորահանդես են անցկացնելու Ստեփանակերտում։ Նշվում է, որ «հանդիսավոր քայլերթով կանցնեն տարբեր զորատեսակների ներկայացուցիչները»։

Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը լուսանկարներ և տեսանյութեր է ցուցադրել նախապատրաստական աշխատանքներից, հայտնում է Interfax.az-ը։

Նոյեմբերի 8–ին զորահանդես կանցկացվի նաև Բաքվում։ Այդ օրն Ադրբեջանում նշում են որպես «2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ 44-օրյա պատերազմում հաղթանակի օր»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։