1 մայիսի 2009 - 17:47 AMT
Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներց
Ապրիլի 25-ին Երեւանում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը, որին մասնակցում էին 67 պատանի դաշնակահարներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից: Մրցույթը տեղի էր ունենում երկու տարիքային կարգերու` մինչեւ 12 տարեկան եւ 13-15 տարեկան: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մշակույթի նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի Միջազգային ֆոնդը:

Մրցույթի նպատակը երիտասարդ տաղանդավոր դաշնակահարների բացահայտումն է, նրանց ուսմանն աջակցելը, պատանի երաժիշտներին միջազգային փառատոններին մասնակցելու համար պատրաստելը:

Փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակների հանձնումը կայացել է այսօր Երեւանում Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթի մասնակիցները եւ կազմակերպիչները գոհ են արդյունքներից: Պատանի դաշնակահարների մրցույթը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ` սկսած 1986-ից: