9 նոյեմբերի 2023 - 13:41 AMT
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կանցնի Երևանում

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կանցնի Երևանում։ Այդ նպատակով ՀՀ պահուստային բյուջեից կհատկացվի 120 մլն դրամ։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը նոյեմբերի 9–ի նիստում։

Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը։

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը նախատեսված էր անցկացնել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն 2023–ի փետրվարին այդ երկրի կառավարությունը հրաժարվեց նստաշրջանի անցկացումից «քաղաքական պատճառներով»։