1 մայիսի 2009 - 20:00 AMT
Ընդդիմությունը կանի հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանում տեղի ունենան արդար ընտրություններ
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Ազգային կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն հայտարարեց, որ իրեք սպասում են արդար ընտրությունների անցկացում: «Եթե արդար ընտրություններ լինեն, ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի հավաքել 40 տոկոս եւ ավել ձայներ»,- հայտարարել է նա:

Նրա խոսքերով պարտվելու դեպքում ընդդիմությունը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի արդարությունը վերականգնելու համար: «Ընդդիմության բողոքն ինքնանպատակ չէ: Երկրում բոլոր բողոքների կատալիզատորը համարվում են Հայաստանի ներկա իշխանությունները»,- հայտարարել է նա:

Այն հարցին, թե ՀԱԿ-ն ինչպես կընդունի ՀՅ Դաշնակցության կոալիցիյաից դուրս գալը, Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց` «ժամանակը ցույց կտա»: