1 մայիսի 2009 - 22:35 AMT
Մոսկվայում ընտանիք է հոսպիտալացվել խոզի գրիպի կասկածներով
Նախորդ օրը երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, մարմնում ցավեր են առաջացել, հարկ է եղել բժիշկ կանչել: Իմանալով, որ նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, Սմոլենսկի հրապարակի վրա գտնվող նրա բնակարան եկել են սանիտարային բժիշկներ եւ «շտապ օգնության» մի քանի խմբեր:

Նատալյային եւ նրա ընտանիքի երեք անդամներին շտապ հոսպիտալացրել են Մոսկվայի Առաջին ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկները 65-ամյա կնոջը, 9-ամյա Դավիթ Ն.-ին, 48-ամյա Նատալյա Տ.-ին եւ 27-ամյա Սվետլանա Կ.-ին սուր ինֆեկցիոն վարակի նախնական ախտորոշում են տվել:

Իր հերթին Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը, ՌԴ գլխավոր պետական սանիտարային բժիշկ Գենադի Օնիշչենկոն ուրբաթ օրն հաստատել են, որ ԱՄՆ-ից ժամանած երկու կանայք բարձր ջերմությամբ հոսպիտալացվել են Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոց:

«Երկու կանայք ՌԴ քաղաքացիներ են: Նրանցից մեկը երեկ Ռուսաստան է եկել Նյու-Յորքից, մյուսը` այսօր: Նրանք ունեին բարձր ջերմություն եւ մեր բոլոր պահանջների համաձայն ուղորդվել են բուժման»,- ասել է Օնիշչենկոն:

Նրա խոսքերով կանանցից անալիզներ են վերցրել խոզի գրիպի առկայությունը ստուգելու համար, որը բժիշկներն անվանում են «Կալիֆորնիա 0409» գրիպ:

«Կապված նրա հետ, որ կանայք բարձր ջերմություն ունեն, նրանք անհրաժեշտ բուժում են ստանում: Երկուսի դրությունը գնահատվել է բավարար»,- ավելացրել է Ռոսպոտրեբնադզորը, հաղորդում է NEWSru.com-ը: