2 մայիսի 2009 - 03:47 AMT
Թուրքիայի նախագահը բավարարված է Թուրքիայի ԵՄ մտնելու վերաբերյալ Չեխիայի աջակցությամբ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր չեխ գործընկեր Վացլավ Կլաուսի հետ Պրահայում հանդիպելուց հետո հայտնել է, որ բավարարված է Թուրքիայի ԵՄ մտնելու գործընթացի վերաբերյալ Չեխիայի աջակցությամբ: «Թուրքիան վճռական է քաղաքական ու տնտեսական ոլորտներում Չեխիայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում»,- հայտնել է թուրքական նախագահը թուրք-չեխական բիզնես խորհրդի նիստի ժամանակ:

Վացլավ Կլաուսն իր հերթին հայտնել է, որ ինքն անձամբ խրախուսում է Թուրքիայի մուտքը ԵՄ, քանի որ դա Եվրամիությունն ավելի ուժեղ կդարձնի, գրում է թուրքական Hurriyet թերթը: