Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այդ մասին ասվում է Indian Aerospace Defence News–ի X-ի միկրոբլոգում։
Նշվում է, որ նռնակները կմատակարարի Munitions India Limited ընկերությունը։
«Երկու ամիս առաջ MIL ընկերությունը 7․62 մմ տրամաչափի 5 միլիոն միավոր փամփուշտ է մատկարարել Հայաստանին»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցել է սպառազինության մատակարարումների մասին, որոնք իրականացվելու են ըստ 2022–ի սեպտեմբերին երկրների միջև կնքված պայմանագրերի։ Նշվում է, որ պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուպի ($244․7 մլն), որոնց համաձայն Հնդկաստանն արդեն Հայաստան է առաքել սեփական արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են արտերկիր վաճառվել, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Նշվում է, որ առաքումն իրականացվել է Իրանի տարածքով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։