20 հունիսի 2002 - 19:09 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում եւ Մոսկվայում նախատեսվում է համապատասխանաբար հայկական եւ ռուսաստանյան բիզնես-կենտրոնների շինարարություն: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել վերջերս Մոսկվայում կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքների քաղաքապետների հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչությունում, հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն Յուրի Լուժկովի Երեւան կատարելիք պատասխան այցի վերաբերյալ, որը հավանաբար կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: