Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև նոյեմբերի 20–ը ներառյալ։ Քննարկվելու են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր:
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Հայաստան է ժամանել մոտ 50 երկրի 300 պատվիրակ: ՌԴ–ն, Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցում՝ այդ երկրների պատվիրակությունները չէին գրանցվել մասնակցության համար։ Այդ մասին հայտարարել էր ԱԺ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նստաշրջանն անցնում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: Ընդունող կողմն Ազգային ժողովն է։