Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասել է Թորոսյանը։
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակ գյուղի մերձակա դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայողը։