ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։