22 նոյեմբերի 2023 - 13:10 AMT
Հաջիևը հայտարարել է, թե ամերիկյան USAID–ն այլևս տեղ չունի Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ` USAID-ի համար Ադրբեջանում այլևս տեղ չկա: Հաջիևը X-ի իր միկրոբլոգում այդպես է արձագանքել այդ կազմակերպության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնը լրացուցիչ 4 միլիոն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։

Նա մեղադրել է ԱՄՆ–ին 30–ին տարի Հայաստանի կողքին լինելու մեջ, երբ, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «օկուպացված էին ադրբեջանական տարածքները»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերըհայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ավելի քան 4 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է մնալ ԼՂ հայերի կողքին։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ-ն լրացուցիչ $4 մլն կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին