22 նոյեմբերի 2023 - 19:27 AMT
Երևանում կձևավորվի գեղագիտական խորհուրդ

Երևանում կձևավորվի գեղագիտական խորհուրդ: Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի բարձրացրած այն հարցին, որ մայրաքաղաքում կան գեղագիտական խնդիրներ:

«Խորհուրդն անպայմանորեն ձևավորվելու է, ինչպես ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդը»,-ասել է Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ Աբգարյանի՝ Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է գեղագիտական խորհուրդ ունենալ, որպեսզի հարցերը լուծեն ոչ թե ավագանու անդամներն ըստ իրենց ճաշակի, այլ այդ խորհուրդը պետք է օժտված լինի շատ ավելի լայն գործունեության դաշտով:

«Մենք նաև դիզայնի խնդիր ունենք, այսինքն՝ ընդհանուր գեղագիտությունը, ոչ միայն մշակույթը: Հուսով եմ, որ այդ խորհուրդը կկայանա, այնտեղ կլինեն անվանի մասնագետներ, ում մենք կարող ենք վստահել»,-նշել է նա: