25 նոյեմբերի 2023 - 15:44 AMT
Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կշարունակի իր աշխատանքը ազգային հավաքականում:

Նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ–ն։

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն են ստացել հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն է մաղթելՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում: