Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական համակարմտության պայմաններում շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Այդ մասին նա ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով պետբյուջեի 9 ամսվա կատարողականը։
Ըստ նրա՝ 2023թ.-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանման մոտ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը՝ 80.6 տոկոսով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսով, գրում է Aysor.am-ը։
Փոխնախարարի խոսքով՝ 2023-ի 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է՝ 48․4 տոկոսով, ամենաշատը նպաստել են ՌԴ-ի զբոսաշրջիկները։
ՀՀ զուտ դրամական փոխանցումները նվազել են 23․1 տոկոսով։
«Այլ երկրներից փոխանցումները ունեցել են բացասական ազդեցություն, իսկ ՌԴ-ից եղել են շատ՝ դրական ազդեցություն են ունեցել»,-ասել է նա։
Ապրանքների արտահանումը, նրա խոսքով, աճել է 44․8 տոկոսով, ներմուծումը՝ 46․4 տոկոսով։