2 մայիսի 2009 - 22:38 AMT
Դաշնակցությունը շուրջ 1000 ծառ է տնկել Նուբարաշենում
ՀՅԴ-ն Երեւանի Ավագանու խորհրդի իր նախընտրական քարոզարշավը սկսել է ծառատունկից Երեւանի Նուբարաշեն համայնքում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, առաջիկա ընտրություններում քարոզարշավի պատասխանատու Արտաշես Շահբազյանը հայտարարել է, որ իրենք որոշել են իրենց նախընտրական արշավը սկսել մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված ակցիայով:

Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա ընտրությունների վրա ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից, Շահբազյանն ասել է, որ իրենք ակնկալիքներ ունեն կապված կուսակցության նախընտրական ծրագրի հետ: