4 մայիսի 2009 - 11:30 AMT
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւին հավանություն է տվել 116 կոնգրեսական
Ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները կոչ են անում ակտիվացնելու ջանքերը ցեղասպանությունների հերքման դեմ պայքարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից : Կոնգրեսում իր ելույթներում նրանք ընդգծել են Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը: Բանաձեւին հավանություն է տվել Կոնգրեսի 116 անդամ:

Ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները նաեւ նշել են, որ անցած ցեղասպանությունների ճանաչումը կարող է կանխել նման կարգի հանցագործություններն ապագայում: