1 դեկտեմբերի 2023 - 11:03 AMT
Մի խումբ ցմահ դատապարտյալներ հացադուլ են անում. ՄԻՊ աշխատակիցներն այցելել են նրանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:

Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։