1 դեկտեմբերի 2023 - 11:46 AMT
Դեկտեմբերի 1–ի տիեզերք կարձակվի ՀՀ առաջին հայրենական «Հայասաթ-1» արբանյակը․ Ուղիղ հեռարձակում կլինի

Դեկտեմբերի 1–ի երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է ժամը 21:00-ին, հայտնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

«Այսօր երեկոյան բոլորս սրտատրոփ հետևելու ենք, թե ինչպես է SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։

Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ հետևելու այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռարձակմանը կարելի է հետևել YouTube-յան ալիքում։