1 դեկտեմբերի 2023 - 14:14 AMT
ԱՄՆ աջակցությամբ ՀՀ-ում Լրագրողական գերազանցության կենտրոն է բացվել

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը մասնակցել են Լրագրողական գերազանցության նոր կենտրոնի բացմանը Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Միջոցառման ընթացքում Գերազանցության կենտրոնի շուրջ համագործակցության և լրագրողների մագիստրոսական ուսուցման ծրագրի ներդրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի նահանգային համալսարանի միջև, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Մեդիա դաշտի և ժողովրդավարության զարգացմանը միտված համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությունը ֆինանսավորելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն դոլար։

Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։