4 մայիսի 2009 - 16:38 AMT
«Արեւելյան գործընկերությունը» նավ է, որը դեռ դուրս չի եկել ծով
Եվրոպական միության կարեւորագույն ուժեղ կողմերից է հանդիսանում այն, որ նա, լինելով համախոհ պետությունների բարգավաճող, ժողովրդավարական միություն, ընդունակ է քաղաքական եւ տնտեսական կայունությունը արտահանել հարեւան երկրներ: Այդ ուժեղ կողմի փորձությունը տեղի կունենա մայիսի 7-ին, երբ ԵՄ-ը վեց նախկին խորհրդային պետությունների կապերի ամրապնդման համար կգործարկի իր «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը` ուղղված Ռուսաստանի եւ դաշինքի արեւելյան սահմանի միջեւ ընկած վեց նախկին խորհրդային հանրապետությունների հետ կապերի ամրապնդմանը: Այդ մասին «Արեւելյան դիվանագիտություն` լուրջ եւ տքնաջան աշխատանք» հոդվածում գրում է The Financial Times-ը:

Հրատարակության կարծիքով, «Արեւելյան դիվանագիտությունը» նավ է, որը դեռ դուրս չի եկել ծով, բայց արդեն մի կողմից մյուս կողմն է տատանվում: Դժվար թե Պրահայի նիստին մասնակցեն Ալեքսանդր Լուկաշինը եւ Վլադիմիր Վորոնինը` համապատասխանաբար Բելոռուսի եւ Մոլդովայի նախագահները: Երեւում է, գագաթաժողովին չի հաջողվի հավաքել ԵՄ երկրների բոլոր 27 առաջնորդներին:

«Կա եւս մեկ խնդիր` Ռուսաստանը, որի չարաբաստիկ ստվերի ներքո է տեղի ունենալու այդ հանդիպումը: 20-րդ դարի մեծ մասը բոլոր վեց հետխորհրդային պետությունները գտնվում էին Կրեմլի լիակատար հսկողության տակ: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո` 1991-ին, մոսկովյան արտաքին քաղաքական տեսաբաններն այդ տարածքը հայտարարեցին Ռուսաստանի «մերձավոր արտասահման»: Գերմանացիները եւ այլոք անիմաստ են համարում առանց անցագրի ռեժիմի տարածումն այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Ուկրաինան եւ Մոլդովան, քանի դեռ նրանք մնում են որպես մարմանավաճառության, թմրանյութերի վաճառքի եւ անօրինական գաղթի նշանակալի աղբյուրներ: Հաստատվում է, որ այդ գործընկերության թույլ կողմերից մեկն այն է, որ այն նույնիսկ անորոշ խոստումներ չի տալիս վեց պետությունների` ապագայում ԵՄ մտնելու վերաբերյալ: Դա գայթակղիչ փաստարկ է, բայց այստեղ չափից ավելի պարզեցման վտանգ կա»,- ընդգծում է The Financial Times-ը: