7 դեկտեմբերի 2023 - 15:04 AMT
Նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Այն կկայանա 2024–ին

ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցում, պատասխանելով ռեփեր Սնուփ Դոգի 2.3 մլրդ դրամ արժողությամբ համերգի տեղափոխման մասին հարցին, ասել է, որ այն կայանալու է։

«Այո, համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները և այն կազմակերպությունը, որը պատասխանատու էր միջոցառման համար, բանակցությունների ավարտից հետո կհայտնի ժամկետների մասին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը հայտնել է՝ այժմ քննարկվում է, որ համերգը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն բանակցությունների ավարտից հետո։

Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարը Սնուփ Դոգի համերգը համարում է մշակութային միջոցառում՝ Անդրեասյանը պատասխանել է. «Ես բազմիցս այդ հարցին պատասխանել եմ, և կածում եմ, որ ինչ-որ պահի այդ խոսակցությունները պետք է դադարեն»։

Սնուփ Դոգի համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է։

Photo. AP