4 մայիսի 2009 - 17:23 AMT
Ստամբուլում կկայանան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ բանակցություններ
Մայիսի 9-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ համատեղ բանակցություններ կանցկացնեն: Փակ նիստը կկայանա Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ:

Նախարարները կարծիքներով կփոխանակվեն երկաթուղու նախագծի վերաբերյալ: Սպասվում է, որ նիստի արդյունքներով կստորագրվեն անհրաժեշտ փաստաթղթեր, հաղորդում է 1news.az-ը: