4 մայիսի 2009 - 18:17 AMT
Արազ Ազիմովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այցով գտնվում է Թուրքիայում: Անկարայում Արազ Ազիմովին ընդունել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Արտգործնախարարութան հովանու ներքո կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը: ԶԼՄ-ին կայացած հանդիպման մասին տեղեկատվություն չի տրամադրվել, հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությունը: