11 դեկտեմբերի 2023 - 12:17 AMT
Սպերցյանը խոսել է «Կրասնոդարում» մնալու հավանականության մասին

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է հարցին, թե կմնա արդյոք ձմռանն ակումբում։

«Կարե՞լի է ասել, որ ձմռանը կմնամ «Կրասնոդարում»։ Կարելի է, ամեն ինչ կարելի է ասել»,– պատասխանել է նա, հայտնում է Rusfootball.info–ն։

Ակումբի պայմանագիրը 23–ամյա կիսապաշտպանի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը։ Transfermarkt–ը ֆուտբոլիստին «գնահատում է» 15 մլն եվրո։

Ընթացիկ խաղաշրջանում Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» 18 խաղի ՌԴ առաջնությունում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։