4 մայիսի 2009 - 18:44 AMT
Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու»` բաղկացած Սուրեն Մուրադյանի 70 բանաստեղծություններից
Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու» Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հիման վրա: «Մանկական երգերի ժողովածուի» մեջ մտնում են Սուրեն Մուրադյանի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ:

Մանկագիր Սուրեն Մուրադյանը համագործակցել է տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների հետ: Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել շատ կոմպոզիտորներ` Արտեմ Այվազյանը, Գրիգոր Հախինյանը, Էմմա Միհրանյանը, Մարտին Վարդազարյանը, Գեղունի Չթչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ ուրիշներ:

Սուրեն Մուրադյանը մանկապատանեկան բանաստեղծությունների, պատմվածքների եւ հեքիաթների ավելի քան 80 ժողովածուների հեղինակ է: