4 մայիսի 2009 - 19:42 AMT
Դաշնակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
ՀՅ Դաշնակցություն կուսակցությունն այսօր «Մոսկվա» կ/թ-ի դահլիճում հասարակայնության հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում իր նախընտրական ծրագիրը: Ծրագրում արտացոլվել են քաղաքաշինության, ֆինանսաբյուջետային, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական, մշակույթի, կրթության եւ առողջապահության, տրանսպորտի, ինչպես նաեւ երիտասարդության ոլորտների խնդիրներ:

Ելույթ ունենալով հավաքվածների առաջ` խորհրդարանի պատգամավոր, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը հատուկ նշեց. «Մեզ համար Երեւանի քաղաքապետի ընտրություններն ունեն ոչ միայն վարչական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: Դրա հետ մեկտեղ որոշակի ուժեր գերագնահատում են ընտրությունների նշանակությունը, որոշները` թերագնահատում: Մենք պետք է այն ուժը հանդիսանանք, որը կկարողանա հավասարակշիռ վերաբերվել ընտրություններին»: