4 մայիսի 2009 - 19:58 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկինները ներկա կլինեն «Սպարտակ» բալետի պրեմիերային
Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան:

Այդ նպատակով Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան:

«Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: