4 մայիսի 2009 - 20:02 AMT
ՀՀ վարչապետը հեռացրել է մի շարք պետպաշտոնյաների
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը, որը նախկինում զբաղեցնում էր Գնահատման եւ տեստավորման կենտրոնի (ԳՏԿ) տնօրենի պաշտոնը:

ՀՀ վարչապետի որոշումներով Դավիթ Երիցյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից, Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանն ազատվել են համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից: