ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացրել է, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը։
Նշվում է, որ դա պայմանավորված է նոր իրավական կարգավորումներով։
Գնորդներին տեսաչական մարմինը հորդորում է գնել միայն սպանդանոցային ծագում ունեցող միս և մսամթերք։