18 դեկտեմբերի 2023 - 11:24 AMT
Ադրբեջանի նախագահին «ընտրելու են» նաև ԼՂ–ում․ Նոր ընտրատեղամասեր կբացվեն

Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք կայանալու են փետրվարի 7–ին, ԼՂ–ում ընտրատեղամասեր կբացվեն «ընտրողների համար»։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Տեղամասեր են բացվելու Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում, հայտնում է APA-ն։

Նա նշել է, որ ընտրությունների գործընթացին հատուկ ուշադրություն է դարձվելու այդ տարածքներում։

«Հաշվի առնելով այնտեղ տեղակայված զորամասերը՝ այնտեղ մոտ 20,000 ընտրող կա»,–ասել է նա`հավելելով, որ այդ մարդիկ կմտնեն պատմության մեջ՝ առաջին անգամ քվեարկելով նոր ընտրատեղամասերում։

Դեկտեմբերի 7–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց երկրում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին, որոնք կայանալու են փետրվարի 7–ին։