Դեկտեմբերի 18–ի դրությամբ մետրոյի երթևեկելի գծում աշխատում է 2 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
Նշվում է, որ մետրոպոլիտենի անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»։
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, նախատեսված ուղևորափոխադրումը՝ 504,000 ուղևոր է, փաստացի տեղափոխվել է 559,108 ուղևոր։ Կատարողականը կազմում է 110․9%։