4 մայիսի 2009 - 21:39 AMT
ՀՀ նախագահը մինչեւ հիմա չի ստորագրել ՀՅԴ-ից նախարարներին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
«Դաշնակցություն կուսակցությունից կառավարության աշխատակազմի անդամները շարունակում են աշխատել եւ իրենց պարտականությունները կկատարեն այնքան ժամանակ, մինչեւ որ չստորագրվի նախագահի հրամանագիրը նրանց զբաղեցրած պարտականություններից ազատելու մասին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ ավելացրել է, որ հրաժարական տված Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գեզալյանը, ինչպես եւ իր կուսակիցները` ՀՅԴ-ից նախարարները, սպասում է իր պաշտոնից ազատվելու մասին հրամանագրին: Ռուստամյանի կարծիքով, ՀՀ նախագահի հրամանագիրը պատրաստ կլինի մոտ օրերս: