19 դեկտեմբերի 2023 - 13:15 AMT
Ելիսեյան այգիների մի հատված կկոչվի Ազնավուրի անունով

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով, հայտնում է «Ազնավուր» հիմանդրամը։

Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։

Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։ 2024-ին ՀՀ–ն և Ֆրանսիան նելու են նրա 100–ամյակը։