4 մայիսի 2009 - 22:36 AMT
Ֆինանսական ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանի ԿԸՀ-ի վրա
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը դրական գնահատեց ընտրությունների պատրաստական աշխատանքները եւ ընդգծեց, որ ոչ մի բողոք չի արձանագրվել եւ առանց բացառության բոլոր թեկնածուները գրանցվել են:

Ազարյանը նշեց, որ Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններին սպասվում են նորամուծություններ. նախկին փայտե ընտրախցիկների փոխարեն կկանգնեցվեն ստվարաթղթից ընտրախցիկներ, որոնք արժեն ընդամենը 1000 դրամ, ինչի համար ծախսը 7000 դրամով պակաս կլինի յուրաքանչյուրի համար, եւ դրանք կօգտագործվեն ընդամենը մեկ անգամ: