29 դեկտեմբերի 2023 - 12:17 AMT
Մակունցը մասնակցել է Բլինքենի կազմակերպած ընդունելությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հրաշալի էր ներկա լինել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին ակնկալում ենք ավելի ամուր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ–ի միջև»,- ասվում է գրառման մեջ։