ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2023 թվականին Հայաստանը շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել։
Նա ասել է, որ 2023-ին ՀՀ-ն 73 միլիարդ դրամ է ստացել ԵԱՏՄ-ից, մոտ 140 մլրդ դրամ էլ ուղարկել է, գրում է Aysor.am-ը։
Այն հարցին, թե շահավե՞տ է այսպես շատ տալ, բայց քիչ ստանալ ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ մշտապես Հայաստանն ավելի շատ ստացել է, քան ուղարկել:
«Մինչև մեկ տարի առաջ մշտապես ավելի շատ ստացել ենք, ավելի քիչ ուղարկել, պետք չէ միայն մեկ հանգամանք հաշվի առնել»,- ասել է Բադասյանը:
Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին 2015թ. հունվարի 2-ից: