5 հունվարի 2024 - 13:56 AMT
Դոլարը ՀՀ բանկերում գնվում է նվազագույնը 401, վաճառվում` 408 դրամով

ՀՀ բանկերում հունվարի 5–ի՝ ժամը 13։20-ի դրությամբ, Rate.am-ի տվյալներով, դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 408 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403.50 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 409 դրամ: Հունվարի 3–ի համեմատ դոլարն արժևորվել է +0.10 կետով։

Մեկ եվրոն գնվում է 434 դրամ նվազագույն և 439 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 445 դրամ նվազագույն և 454 դրամ առավելագույն փոխարժեքով: Եվրոն հունվարի 3–ի համեմատ արժեզրկվել է -0.34 կետով։

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.13 դրամ նվազագույն և 4.39 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.47 դրամ նվազագույն և 4.70 դրամ առավելագույն փոխարժեքով։ Տատանումը հունվարի 3–ի համեմատ կազմել է -0.03 կետ։