11 հունվարի 2024 - 14:12 AMT
ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» հանդիպմանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն։

Գրիգորյանը հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:

Հոկտեմբերի 28-ին, Մալթայում կայացել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։