13 հունվարի 2024 - 10:47 AMT
Երևան-Սևան ճանապարհին 17 մեքենա է բախվել․ 8 տուժած հիվանդանոցում է

Հունվարի 12-ին ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ՝ բախվել է 17 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է 17 ավտոմեքենա։ Տուժածներ Դ․ Պ․-ն (ծնված 1994 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 1999 թ․), Օ․ Ս․-ն (ծնված 1959 թ․), Բ․ Ս․-ն (ծնված 1960 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1965 թ․), Է․ Թ․-ն (ծնված 1998 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 2018 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչև հունվարի 13-ը, ժամը 03։00-ն փրկարարները Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։