13 հունվարի 2024 - 13:13 AMT
Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին․ Թուրքիան Հայոց ցեղասպանություն է իրագործել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքներին, հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այն երկրից է, որտեղ անցյալում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, այժմ պարծենում է այն հանգամանքով, որ անհիմն պնդումներ է առաջ քաշում Իսրայելի դեմ։ Մենք հիշում ենք հայերին, քրդերին։ Ձեր պատմությունն ինքնին խոսուն է: Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներին»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը X-ի իր էջում։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի ներկայացրած ապացույցները կօգնեն Իսրայելին պատասխանատվության ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից «Գազայում ցեղասպանության իրականացման համար»: