13 հունվարի 2024 - 13:16 AMT
Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև ՀՀ-ն

Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Տարեկան 9․6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։